ԵՄ-ի պատժացուցակում են հայտնվել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի մի շարք ղեկավարներ
Աշխարհ
ԵՄ-ն հրապարակել է Ուկրաինայի դեպքերի հետ կապված պատժացուցակում հայտնված 11 անձանց ազգանունները: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ցուցակում ընդգրկված են Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ, ազգությամբ ռուս Ալեքսանդր Բորոդայը, ինքնահռչակ Լուգանսի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Վասիլի Նիկիտինը, ԼԺՀ-ի նախարարների խորհրդի ղեկավար Մարատ Բաշիրովը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անվտանգության նախարար Ալեքսանդր Խոդակովսկին:
ԵՄ-ն բազմիցս է ընդլայնել պատժամիջոցների ցուցակը՝ ներառելով այնտեղ այն անձանց, որոնց համարում է պատասխանատու «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և անկախությունը ոտնահարելու» համար:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել