Պուտինը խոստացել է ազատել Կուբան ամերիկյան շրջափակումից
Աշխարհ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Կուբա կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն կերպ կաջակցի Կուբային, որ նա ազատվի անօրինական շրջափակումից: Այս մասին հաղորդում է lenat.ru-ն։
Կուբայի նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպման ժամանակ Պուտինն ասել է, որ Կուբացի ընկերներին կտրամադրեն անհրաժեշտ աջակցություն, որպեսզի նրանք հաղթահարեն անօրինական շրջափակումը:
ՌԴ նախագահը «անօրինական շրջափակում» ասելով նկատի է ունեցել Վաշինգտոնի կիրառած պատժամիջոցները Հավանայի հանդեպ: Այս պատժամիջոցներն իրենցից ներկայացնում էին առևտրային, տնտեսական և ֆինանսական շրջափակում:
Ավելի ուշ Պուտինը հանդիպել է Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոյին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել