Պաշտոնական Բաքուն հայ զինվորականների կողմից գերեվարված դիվերսանտի հարցով դիմել է ԿԽՄԿ
Աշխարհ
Ադրբեջանի իշխանությունները Հայաստանում գերեվարված դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի քաղաքացի Շահբազ Ջալալ օղլու Գուլիևի հարցով դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:
ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան գործակալությանը հայտնել է, որ խնդրել են, որպեսզի կառույցը համապատասխան գործառույթներ իրականացնի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հուլիսի 10-ին հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական հետախուզական-դիվերսիոն ներթափանցման փորձն են կատարել ԼՂՀ և Հայաստանի սահմանային գոտում (Քարվաճառի ուղղությամբ): Նշվել էր, որ Պաշտպանության բանակի առաջնագծի զորամասերի ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խումբը ժամանակին վնասազերծվել է: Շահբազ Գուլիևը ձերբակալվել է: Հուլիսի 12-ին հայտնի դարձավ, որ ևս մեկ ադրբեջանցի դիվերսանտ ոչնչացվել է: Դիվերսիոն խմբի չեզոքացվելու ընթացքում սպանվել է հայ զինծառայող, մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1972 թ.ծնվ. քաղաքացի Կարինե Դավթյանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել