Իրաքը պատժամիջոցներ է մտցրել ադրբեջանցի գործարարի դեմ
Աշխարհ
Իրաքի կառավարությունը պատժամիջոցներ է մտցրել ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովի և նրա Palmali ընկերությունների խմբի դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են իրաքյան ԶԼՄ-ները:
Պատժամիջոցների համար պատճառ է հանդիսացել այն, որ Մուբարիզ Մանսիմովի բեռնանավերի տորմիղը մասնակցում է քրդական նավթի փոխադրմանը, որը Թուրքիայի վրայով Եվրոպա է հասցվում առանց պաշտոնական Բաղդադի համաձայնության:
Թուրքական Ջեյհան նավահանգստից քրդական նավթի փոխադրմամբ հիմնականում զբաղվում է Մանսիմովի Palmali ընկերությունների խումբը: Որպես քրդական նավթի գնորդներ հանդես են գալիս Իսրայելը և եվրոպական երկրները: Ի դեպ, միջազգային ԶԼՄ-ների համաձայն՝ Մուբարիզ Մանսիմովը ծագումով հրեա է և սերում է Ադրբեջանի հյուսիսում բնակվող լեռնեցի հրեական ընտանիքից:
Բաղդադի պատժամիջոցների համաձայն՝ Palmali Shipping&Agency JSC ընկերության բեռնանավերին արգելվում է մտնել իրաքյան նավահանգիստներ և մասնակցել իրաքյան նավթի փոխադրմանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել