Նյու Ջերսիում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին
Աշխարհ
Չորս մարդ է տուժել հուլիսի 13-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի Հարիսոն քաղաքի շրջանում երկաթուղային անցատեղում մարդատար գնացքի և բեռնատարի բախման հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Բեռնատարը չի կարողացել ժամանակին հատել անցատեղը: Արդյունքում՝ նրան ամբողջ թափով հարվածել է գնացքը, որում եղել է շուրջ 200 ուղևոր:
Հարվածի հետևանքով Հարիսոնից Նյուարկ (Նյու Ջերսիի նահանգ) ընթացող շարժակազմը մասամբ դուրս է ընկել ռելսերից: Բոլոր ուղևորներին տարհանել են: Ինչպես սպասվում է, երկաթուղային պաստառի վերականգնման համար կպահանջվի մի քանի ժամ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան