Պուտինը կարողացել է համոզել Մերկելին՝ Կիևի ու Ուկրաինայի արևելքի միջև ուղիղ բանակցություններ սկսելու հարցում
Աշխարհ
Ինչպես հայտնում է Укринформ-ը` վկայակոչելով France-Presse լրատվական գործակալությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռիո դե Ժանեյրոյում երեկ դռնփակ հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և քննարկել է Կիևի ու Ուկրաինայի արևելքի միջև ուղիղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության հարցը:
Ըստ France-Presse-ի` Մերկելը հավանություն է տվել և աջակցել Ռուսաստանի նախագահի այն գաղափարը, ըստ որի Կիևը պետք է անհապաղ բանակցություններ սկսի Ուկրաինայի արևելյան շրջանների աշխարհազորայինների հետ:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, չնայած այս գաղափարի շուրջ եկած համաձայնության, Մերկելն ու Պուտինը համակարծիք չեն եղել ՌԴ-ի, Ուկրաինայի ու ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ շփման խմբի եռակողմ հանդիպման աշխատանքները վերսկսելու հարցում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել