Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին» ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը 

Վրատանի վարչապետը` երեք տոննա ադրբեջանական հերոինի առգրավման մասին

Աշխարհ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեին և նրա գերատեսչությանը` թմրանյութերի աննախադաեպ խմբաքանակ առգրավելու առնչությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը:

«Չիկաիձեի գերատեսչությունը թմրանյութերի մեծ քանակություն է առգրավել: Այդքան մեծ քանակությամբ թմրանյութեր դեռևս չեն առգրավվել ոչ միայն մեր, այլ նաև հարևան երկրներում», -ասել է Ղարիբաշվիլին:

Հուլիսի 11-ին վրացի իրավապահները հեղուկ հերոինի մեծ խմբաքանակ են հայտնաբերել բեռնատար ավտոմեքենայում, որը Վրաստան էր ժամանել Ադրբեջանից և մեկնում էր Թուրքիա: Թմրանյութը տեղափոխում էին հեղուկ օճառի 30 լ տարողությամբ տարաներով: Թմրանյութի ընդհանուր քաշը կազմել է 2,79 տ:

Վրաստանի ՆԳՆ-ն այդ առնչությամբ հայտարարել էր, որ նման քանակությամբ թմրանյութի առգրավումն աննախադեպ իրադարձություն է Վրաստանի համար: Հայտարարության մեջ նշվել էր, որ քրեափորձագիտական ծառայության նախնական տվյալներով` առգրավված թմրանյութը պարունակումէ 80 տոկոս հերոին, որի շուկայական գինը կազմում է հարյուրավոր միլիոն դոլարներ:

Գործի շրջանակում ձերբակալվել են Վրաստանի երկու քաղաքացիներ: Թմրանյութերի ապօրինի փոխադրման փաստով հետաքննություն է սկսվել:

Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը գրում է, որ Վրաստանում խոշոր չափի թմրանյութի բացահայտումը, որը չի վրիպել միջազգային մամուլի ուշադրությունից, դժվար դրության մեջ է դրել Ադրբեջանի իշխանությանը: Այդ մասին գրել են BBC-ից սկսած մինչև Նամիբիայի լրատվական գործակալությունները: Միջազգային լրատվամիջոցներն ուշադրության են հրավիրել այն բանի վրա, թե այդ ինչպես է մոտ 3 տ հերոինն անցկացվել Ադրբեջանի սահմանով, այն դեպքում, երբ այդ երկրի իշխանությունները հայտարարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ ակտիվորեն պայքարելու մասին:

«Ադրբեջանի իշխանությունը լրջորեն տագնապած է, քանի որ աշխարհով մեկ հայտարարում է, թե պայքարում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Այդ դեպքում, ինչպես է ստացվում, որ մոտ 3 տ հերոինը հանգիստ կերպով անցկացվել է Ադրբեջանով, և իրավապահ մարմինները չեն կարողացել տեսնել այդչափ թմրանյութը: Ադրբեջանի իշխանությունը հարկադրված է պատասխանել այդ հարցերին: Ենթադրվում է, որ վիճակից դուրս գալու համար ադրբեջանական իշխանությունը կարող է «զոհել» որոշ «մանր ձկների»: Սակայն համոզիչ չէ, որ դրանով հնարավոր կլինի քողարկել այդ խայտառակ իրադարձությունը, քանի որ բացահայտ է, որ հարցի հետևում «շնաձկներ» են կանգնած, իսկ նրանց «զոհաբերելը» հավատալի չէ:

Որոշ ենթադրությունների համաձայն՝ այդ իրադարձությունն ուղղված է Ադրբեջանի իշխանության մերկացմանը: Դրանով համոզվածները դա բացատրում են այն բանով, որ իրադարձությունն անմիջապես միջազգային մակարդակով հանրայնացվել է: Մյուս կողմից՝ Վրաստանի իշխանությունը ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի իշխանության հետ, և միջադեպը կարող էր հարթվել առանց աղմուկի: Սակայն, երևում է, գործողությունն իրականացվել է անկախ Վրաստանի իշխանության կամքից», -եզրակացնում է «Ազադլըգ»-ը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
Ամենադիտված