Բուենոս Այրեսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 55-ի
Աշխարհ
Ոստիկանության ճշտված տվյալների համաձայն՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղում Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո Բուենոս Այրեսում սկսված անկարգությունների հետևանքով 55 մարդ է տուժել, ձերբակալվել է ավելի քան 70 հոգի: Ավելի վաղ հաղորդվել էր յոթ տուժածների և շուրջ 30 ձերբակալվածների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Անկարգությունները ծայր են առել հուլիսի 13-ի գիշերը: «Կոթողի» մոտ, որը Արգենտինայի մայրաքաղաքի ճարտարապետական խորհրդանիշն է, վանդալների խմբերը քարկոծել են նկարահանող բրիգադների ավտոմեքենաները և շտապօգնության մեքենաները: Ի պատասխան ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրանետեր:
Դրանից հետո վանդալները նահանջել են «Կոթողի» մերձակա հրապարակից և սկսել են քարկոծել հարևանությամբ գտնվող խանութներն ու թատրոններից մեկի շենքը: Հնարավոր վնասի մասին առայժմ չի նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել