Պորոշենկոն ծրագրում է փոփոխություններ մտցնել ուկրաինացի ուժայինների մարտավարության մեջ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փոփոխություններ է պահանջում զինվորականների մարտավարության մեջ, որոնք թույլ կտային նեղացնել հակաահաբեկչական գործողության անցկացման գոտին՝ ուժեղացնելով սահմանների
պաշտպանությունը: Այդ մասին հայտնում է ria.ru-ն։
«Նախագահը նշել է, որ մարտավարությունում փոփոխությունների անհրաժեշտություն կա՝ այնպիսի փոփոխությունների, որոնք թույլ կտային նեղացնել հակաահաբեկչական գործողության անցկացման տարածքը, ուժեղացնել սահմանների պաշտպանությունը և ոչինչ չխնայել խաղաղ բնակչության պաշտպանությունն ապահովելու համար»,-ասվում է պետության ղեկավարի մամուլի ծառայության կայքում:
Նխագահի կայքում հղորդվում է նաև, որ հաստատվում են Ռուսաստանի կադրային զինվորականների մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ տվյալները:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել