Միխայիլ Պրոխորովը հնարավոր է ընդգրկվի նոր կառավարության կազմում, եթե ցանկանա
Ռուսաստան
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում, որ Միխայիլ Պրոխորովը կաշխատի նոր կառավարության կազմում, հաղորդում է Интерфакс-ը։
«Միխայիլ Դմիտրիևիչը լուրջ անձնավորություն է, լավ ձեռնարկատեր և սկզբունքորեն կարող է ընդգրկվել նոր կառավարության կազմում, եթե ինքը ցանկանա», - ասել է Վլադիմիր Պուտինը։
Հիշեցնենք, որ մարտի 4–ին կայացած Ռուսաստանի նախագահական ընտրություններում 63.6% ստացած ձայների արդյունքում Վլադիմիր Պուտինը ընտրվել է Ռուսաստանի նախագահ։ Նշենք նաև, որ նախագահի պաշտոնի համար պայքարող, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովն օրեր առաջ հայտարարել է, որ չի համագործակցելու նորաստեղծ իշխանությունների հետ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ