Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի
Ռուսաստան
Մոսկվայի մետրոյի «կապույտ» գծում տեղի ունեցած վթարի հետրևանքով զոհվածների թվի մասին տվյալներն անընդհատ թարմացվում են: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 16-ի, որոնց թվում է նաև գնացքի մեքենավար Սերգեյ Օսիպովը: Այդ մասին տեղեկացնում է interfax-ը:
Ավելի վաղ, Մոսկվայի փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը լրագրողներին հայտնել էր 10 զոհվածի մասին:
Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտ Արբատ-Պոկրովյան գծում ռելսերից դուրս է եկել 3 վագոն: Նախնական տվյալներով՝ գնացքը կանգ է առել լարվածության հանկարծակի անկման պատճառով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)