«Ռուսական ավիացիան հարված է հասցրել Ուկրաինայի տարածքին». Տիմչուկ
Աշխարհ
Ինչպես հայտնում է ipress.ua-ն, Ռուսական ավիացիան հարված է հասցրել Դոնեցկի մարզում գտնվող Սնեժնոյե բնակավայրին: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Տեղեկատվական դիմակայություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը:
«Ավիահարվածի հետևանքով կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում, ավերվել են նաև քաղաքացիական կառույցները»,-գրել է Տիմչուկը:
Նա հայտնել է նաև, որ զինյալների կողմից երեկ հակաահաբեկչական գործողության ուժերի «Ան-26» ինքնաթիռը կործանելուց հետո ուկրաինական ավիացիան դադարեցրել է իր թռիչքները ռազմական գործողությունների գոտում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել