Պակիստանում առնվազն 18 մարդ է զոհվել միկրոավտոբուսի վթարի հետևանքով
Աշխարհ
Պակիստանի հյուսիս - արևմուտքի Խայբեր Փախթունխվայի նահանգում միկրոավտոբուսն ընկել խորը հեղեղատը, զոհվել է առնվազն 18 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 15-ին հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներ:
Վթարը տեղի է ունեցել կեսօրից հետո Բաթագրամի օկրուգում: Հարևան Բաշամի շրջան ուղևորվող միկրոավտոբուսը խփել-անցել է ցանկապատը և ընկել շուրջ 150 մետր խորությամբ հեղեղատը: Հաղորդվում է, որ մի քանի մարդ, ներառյալ կանայք և երեխաներ, վիրավորվել է, նրանց թիվը ճշտվում է:
Ըստ տեղի ոստիկանության տվյալների՝ միկրոավտոբուսի վարորդը կտրուկ շրջադարձի ժամանակ կորցրել է կառավարումը, ինչն էլ հանգեցրել է վթարի: Պատահարի վայրում կատարվում են փրկարարական աշխատանքներ:
Ինչպես հնշել է Ary News հեռուստաալիքը, վթարի պահին միկրոավտոբուսում եղել է շուրջ 25 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել