Իրաքի խորհրդարանը նոր նախագահ է ընտրել
Աշխարհ
Իրաքի խորհրդարանը հուլիսի 15-ին նախագահ է ընտրել «Իրաքյան ուժերի կոալիցիայի» սունի անդամ Սելիմ ալ Ջուբուրիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, նրա միակ մրցակիցը «Քաղաքացիական ժողովրդավարական դաշինքի» ներկայացուցիչ Շուրուկ ալ Աբայջին էր: Խորհրադարնում ներկա էին 328 պատգամավորներից 207-ը: Քրդական բլոկի ներկայացուցիչ Մուհսեն աս Սաադունը խորհրդարանի մամուլի խոսնակ Մեհդի ալ Հաֆեզից պահանջել է, որպեսզի վարչապետ Նուրի ալ Մալիքին, ինչպես նաև կառավարության մյուս անդամները և քաղաքապետերը հեռանան դահլիճից: Մինչ այդ բավարար քվորում չլինելու պատճառով հետաձգվել էին Իրաքի խորհրդարանի նախագահի ընտրությունները:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել