Աշխարհազորայինների հետ տեսակոնֆերանսը ձախողվել է. Ուկրաինա-ՌԴ-ԵԱՀԿ խումբ
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինա-Ռուսաստան-ԵԱՀԿ եռակողմ կոնտակտային խումբը չկարողացավ կազմակերպել տեսակոնֆերանս աշխարհազորայինների հետ: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
«Ցավոք սրտի, աշխարհազորայինների հետ նախատեսվող տեսակոնֆերանսը, որը նպատակ ուներ հասնել բանակցությունների ու հրադադարի հարցում համաձայնության և որը համաձայնեցված է ամենաբարձր միջազգային մակարդակով, չի կայացել: ԵԱՀԿ-ն խիստ մտահոգված է իրավիճակի այսպիսի ընթացքից: Ըստ կոնտակտային խմբի` այս ամենը վկայում է այն մասին, որ աշխարհազորայինները ցանկութուն չունեն մասնակցելու բանակցություններին՝ փոխադարձ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով»,- ասվում է ԵԱՀԿ-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանը` չսպասելով Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի ռեժիմի հաստատմանը, ԵԱՀԿ դիտորդներին հրավիրել էր սահմանային «Դոնեցկ» և «Գուկովո» անցակետեր` դիտարկում իրականացնելու:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել