Ավակովի նկատմամբ մահափորձ է արվել. Ուկրաինայի ՆԳՆ
Աշխարհ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի նկատմամբ մահափորձ է կատարվել, որն իբր տեղի է ունեցել Ուկրաինայի արևելքում: Այդ մասին հաղորդում է RT-ն:
«Մանրամասներ այս դեպքի առնչությամբ դեռևս չկան: Հայտնի է միայն, որ նախարարին փորձել են սպանել Ուկրաինայի արևելքում»,- ասվում է Ուկրաինայի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի ՆԳՆ-ի պաշտոնական կայքում նույնիսկ հայտնվել է ՆԳ նախարար Ավակովի մահափորձի մասին ճեպազրույց, սակայն ավելի ուշ այն ջնջվել է կայքից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավակովը գտնվում է Սլավյանսկում, որտեղ նա ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման հարցերով խորհրդակցություն է անցկացրել:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել