ՄԱԿ-ի մարդասիրական օգնության օդանավը հասել է Ղամիշլի
Աշխարհ
Հասաքեի մարզի Ղամիշլիի օդանավակայան է հասել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի տրամադրած մարդասիրական օգնության օդանավը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Ղամիշլիում փախստականների հարցերով գրասենյակի տնօրեն Մահա Սադիկին նշել է, որ օգնության փաթեթների մեջ ընդգրկված են ծածկոցներ, ներքնակներ, խոհանոցային և այլ անհրաժեշտ պարագաներ: Օգնությունը տրամադրվել է Սիրիայի Կարմիր Մահիկ կազմակերպության և մարզպետարանի հետ համագործակացության արդյունքում:
Սիրիական կառավարության օժանդակությամբ «Սիրիայի հավատարմություն» ընկերությունը Դամասկոսի մերձակայքում գտնվող պաղեստինցի փախստականների Յարմուք ճամբարում ավելի քան 1000 օգնության փաթեթներ է տրամադրել բնակիչներին: Ընկերության տնօրենը նշել է, որ օգնություն կտրամադրվի նաև Դամասկոսի Ջարամանա արվարձանի և Յալդա գյուղ բնակիչներին, ինչպես նաև Հալեպի մարզին և ան Նեյրաբ պաղես տինցիների ճամբարի բնակիչներին: Սիրիայի տարբեր շրջաններում կբաժանվեն 10 հազար օգնության փաթեթներ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել