Եվրամիությունը պատժամիջոցների նախագիծ է պատրաստել Ռուսաստանի տնտեսության դեմ
Աշխարհ
Եվրամիության ղեկավարները մտադիր են ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում է հայտարարության այն նախագիծը, որը հայտնվել է Bloomberg գործակալության տրամադրության տակ: ԵՄ-ն ձգտելու է հասնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գծով ռուսական նոր նախագծերի ֆինանսավորման դադարեցման: Նաև Եվրամիությունը կարող է կարգադրել Եվրոպայի ներդրումային բանկին՝ դադարեցնել նոր նախագծերի ֆինանսավորումը Ռուսաստանի պետական հատվածում: Պատժամիջոցների գործողությունը կտարածվի Ռուսաստանի այն ընկերությունների վրա, որոնք, ըստ Բրյուսելի, «մասնակցում են Ուկրաինայի իրադրության ապակայունացմանը»,-ասված է փաստաթղթում: Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի հետ դադարեցնել համագործակցության երկկողմ ու տարածաշրջանային ծրագրերը:
Եվրամիության ղեկավարները պլանավորում են քննարկել «լրացուցիչ միջոցառումներ, մասնավորապես, ներդրումների սահմանափակումը» Ղրիմում և Սևաստոպոլում: Հայտարարության նախագիծը քննարկվելու է հուլիսի 17-ի երեկոյան Եվրամիության երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովում և կարող է ենթարկվել էական փոփոխությունների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել