Երգչուհի Էրիկային նմանեցնում են «ՎԻԱ Գրա»–ի նախկին անդամին
Ռուսաստան
Չնայած որ հայտնի ուկրաինացի երգչուհի Էրիկան կարծում է, որ իր և «ՎԻԱ Գրա»–ի նախկին անդամ Նադեժդա Մեյխերի միջև քիչ ընդհանուր բան կա, բայց, այնուամենայնիվ, դա իրեն չի մտահոգում, նույնիսկ դուր է գալիս։
Նմանատիպ խոսակցություններն էլ ավելի մեծ թափով ծավալվեցին հատկապես երբ Էրիկան լուսանկարվեց աշխարհահռչակ «Playboy» ամսագրի համար։ «Ինձ, իհարկե, շատ հաճելի է, երբ ինձ համեմատում են Նադեժդա Մեյխերի հետ, սակայն, այնուամենայնիվ, մենք տարբեր մարդիկ ենք, և տարբեր ճակատագրեր ունենք»,– խոստովանել է երգչուհին։
Ի դեպ, նա նաև հայտարարել է, որ այլևս չի մերկանալու ֆոտոխցիկի առջև։ Էրիկայի կարծիքով «Playboy» ամսագրում հրապարակված իր լուսանկարների հետևանքով առաջացած խոսակցություններն իրեն արդեն իսկ լիովին բավարար են։ Աղբյուրը՝ tochka.net։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)