Մունդիալի եզրափակչի հեռարձակման ժամանակ ԱՄԷ-ում 35 կգ ոսկի են գողացել
Աշխարհ
Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում հուլիսի 13-ին, ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Գերմանիա-Արգենտինա խաղի հեռարձակման ժամանակ 35 կիլոգրամ ոսկի են գողացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, հափշտակումը տեղի է ունեցել կիրակի գիշերը, երբ բնակիչները զբաղված էին գավաթի խաղ ը նայելով: 35 կիլոգրամ ոսկեղենը գողացվել է ԱՄԷ-ի առաջատար խանութից:
Խանութները Ռամադան սուրբ ամսին հիմնականում են աշխատում են մինչև կեսգիշեր: Շարժայի Ռոլլա թաղամասում գողերն օգտվել են բնակիչների զբաղվածությունից և մտել խանութ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել