Մեդվեդևը շնորհավորել է Պուտինին` նախագահ ընտրվելու կապակցությամբ
Ռուսաստան
Ռուսաստանի ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի դաշնության նախագահ ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
Իր ելույթում, Մեդվեդևն ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները «միանգամայն համոզիչ են»։
Նախօրեին Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մարտի 4–ին կայացած Ռուսաստանի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախագահական ընտրությունները ճանաչվել է որպես կայացած և համոզիչ։
Քվեաթերթիկների վերջնահաշվարկով 63,60% ստացած ձայնով հաղթող է ճանաչվել Վլադիմիր Պուտինը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)