Տատիկները կներկայացնեն Ռուսաստանը Եվրատեսիլում
Ռուսաստան
Հայտնի է դարձել, որ «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին Ռուսաստանը կներկայացնեն «Բուրանովսկիե բաբուշկի» խումբը։ Տատիկներին հաջողվել է շրջանցել նույնիսկ շատ հայտնի երգիչներ Դիմա Բիլանի և Յուլիա Վոլկովայի զույգին։
Նրանք ստացել են 38.51 բալ՝ հանդիսատեսի կողմից զանգահարելու և sms-հաղորդագրությունների միջոցով իրականացված քվեարկության, ինչպես նաև մասնագիտացված ժյուրիի անդամների կարծիքների շնորհիվ։
Սա մրցույթին մասնակցելու խմբի առաջին փորձը չէր, սակայն այդքան ցանկալի հաղթանակի համար նախկինում ձայները չէին բավականացրել։ Նշենք նաև, որ նրանց ելույթի ընթացքում դահլիճում ներկա հանդիսատեսն անընդհատ ծափահարել և պարել է ելույթին զուգընթաց։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)