Պուտինն իր ուժերն է փորձել բիաթլոնում
Ռուսաստան
ՌԴ ներկայիս վարչապետ, նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել է Ռուսաստանի պարալիմպիկ մարզիկների դահուկավազքի և բիաթլոնի առաջնության անցկացման վայր և իր ուժերն է փորձել «կրակող դահուկորդի» դերում։
Դահուկների վրա Պուտինը չի կանգնել, այլ միայն մասնակցել է պառկած դիրքից կրակելուն։ Նշենք, որ բիաթլոնում մարզիկները կրակում են 50 մետր հեռավորությունից 45 մմ շառավղով կրակակետին։ Վլադիմիր Պուտինը, կրակելով սովորական բիաթլոնային հրացանից, դիպել է 5 թիրախներից երեքին։
Արդեն վատ լսողություն ունեցող մարզիկների համար նախատեսված մարզական զենքից ՌԴ վարչապետը դիպուկ է եղել 5-ից 4–ի դեպքում։ Նա այնուհետև որոշ ժամանակ հետևել է մրցելույթներին, շփվել մարզիկների և նրանց մարզիչների հետ, իսկ, այնուհետև, մարզիկների խնդրանքով լուսանկարվել նրանց հետ, հայտնում է РИА Новости–ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)