Օբաման շնորհավորել է Պուտինին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան Ռուսաստանում վերջերս կայացած ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ։ Այս մասին ասված է Սպիտակ տան' մարտի 9-ին տարածած հաղորդագրությունում:
Խոսակցության ընթացքում նախագահ Օբաման հույս է հայտնել, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կկայանա առաջիկայում՝ մայիս ամսին Քեմփ Դեյվիդում կայանալիք «Մեծ ութնյակի» հանդիպման ընթացքում:
Ղեկավարներն, ըստ հաղորդագրության, հեռախոսային զրույցի ընթացքում նախանշել են ապագա համագործակցության ոլորտները՝ ներառյալ առևտրային և ներդրումային ոլորտներում հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև համաձայնել են շարունակել քննարկումն այն ոլորտների շուրջ, որտեղ պետությունների դիրքորոշումները տարբերվում են, այդ թվում՝ Սիրիայի խնդիրն ու հակահրթիռային պաշտպանության ոլորտը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)