Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը
Տնտեսություն
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը մարտի 9-ի երեկոյան պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հաղորդում է, որ աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:
Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում