Աբխազիայի ԿԸՀ-ի ղեկավարի տան բակում տեղի է ունեցել պայթյուն
Աշխարհ
Սուխումում Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Բատալ Տաբագուայի մասնավոր տան բակում օգոստոսի 20-ի առավոտյան մոտավորապես 04:00-ին որոտացել է պայթյուն: Ոչ ոք չի տուժել, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է հանրապետության ներքին գործերի պաշտոնակատար Ռաուլ Լոլուան:
Նրա խոսքով՝ չպարզված պայթուցիկ սարքը գործել է ներքին բակի անկյունում: Կոտրվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի տան մի քանի լուսամուտների ապակիները: Կատարվում է հետաքննություն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Իրավապահ մամիններն առայժմ չեն կարող հայտնել գործած պայթուցիկ սարքի տիպը, հաղորդել են Աբխազիայի ներքգործնախարարությունում: Պատահարի վայրում կատարվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ, դրանց մասնակցում են քրեագետ-փորձագետներ, քրեական հետախուզության, դատախազության աշխատակիցներ:
Աբխազիայում օգոստոսի 24-ին տեղի կունենան վաղաժամակետ նախագահական ընտրություններ:


















































Ամենադիտված
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել