Հաքերները հափշտակել են Հնդկական օվկիանոսի երկնքում կորած Boeing-ի որոնման գործողության մասին տեղեկատվությունը
Աշխարհ
Մալայզիայի պետական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների համակարգիչները «կոտրվել են» հաքերների կողմից, որոնք ստացել են Հնդկական օվկիանոսի ջրատարածքի վրա կորած Boeing-777-ի որոնման գործողության ընթացքի մասին տեղեկատվությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Star թերթը:
Հրատարակությունը պնդում է, որ գողացված տվյալները հաղորդվել են Չինաստանում գտնվող սերվերների: Ինքնաթիռի անհետացումից հետո հաջորդ օրն սկել են պետական կառույցների պաշտոնական ներկայացուցիչների փոստարկղներում ստացվել նորությունների հաղորդումներ այն մասին, թե մալայզիական հանրանավն իրբ գտնվել է: Այս կերպ, նշում է թերթը, տեղի է ունեցել համակարգիչների «վարակում»: Մալայզիայի տեղեկատվության և հաղորդակցման նախարարությունը մյուս պրոֆիլային գերատեսչությունների հետ համատեղ կարողացել են կանգնեցնել պաշտոնեական տեղեկատվության ապօրինի « հաղորդումը, տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել