Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան «Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց «Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը 

ԵՄ-ն և ՄԱԿ-ը զգուշացրել են Ալիևին

Աշխարհ

Եվրամիությունն ու ՄԱԿ-ը հանդես են եկել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի և իրավապաշտպանների վերջին ձերբակալությունների հետ կապված հայտարարություններով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, երեկ տարածած հայտարարության մեջ ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի իրավիճակի առնչությամբ:

«Մենք հատուկ անհանգստությամբ ընդգծում ենք ճանաչված իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի, Ինթիգամ Ալիևի և Ռասուլ Ջաֆարովի դեմ իրագործված ճնշումները: Իշխանությունը սիստեմատիկ կերպով նեղացնում է քաղաքացիական հասարակության համար գործունեության դաշտը: Մենք Ադրբեջանի իշխանությանը կոչ ենք անում նորմալ վերաբերմունք ցուցաբերել ձերբակալվածների նկատմամբ: Անհանգստացած ենք, որ չնայած հիվանդության հետ կապված խնդիրներին, Լեյլա Յունուսը դեռևս պահվում է կալանքի մեջ: Մենք Ադրբեջանի իշխանությանը կոչ ենք անում բոլոր ձերբակալվածներին ապահովել բժշկական օգնությամբ», -ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ-ն անդրադարձել է նաև ոչ կառավարական կազմակերպությունների հետ կապված Ադրբեջանի օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին, որոնցով սահմանափակվել է նրանց գործունեությունը: «Այդ քայլերը լրջորեն հարվածում են Ադրբեջանի միջազգային հեղինակությանը և թուլացնում նրա քաղաքական շահերը: Այդ հարցում ԵՄ-ի անհանգստությունն Ադրբեջանի իշխանությանը հասցրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն' հունիսի 14-ին Բաքու կատարած այցի ժամանակ: Եվրոպական միությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ եթե Ադրբեջանը հարգանքով չմոտենա իր ստանձնած միջազգային պարտավորություններին, ապա ԵՄ հետ նրա հարաբերությունները չեն կարող հասնել իրենց ամբողջական ներուժին», -նշվում է հայտարարության մեջ:

ԵՄ հայտարարությանը միացել են նաև միության անդամ չհանդիսացող Նորվեգիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Չերնոգորիան և Ալբանիան:

Դրանից բացի, Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները և իրավապաշտպանների ձերբակալությունը դատապարտել են նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով մեծ թվով փորձագետներ և կոչ արել ադրբեջանական կառավարությանը վերջ դնել բռնաճնշումներին:

«Մենք ցնցված ենք իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումների, կեղծ մեղադրանքներով դատավճիռների, ակտվիստների' երկրից դուրս գալու արգելքների փաստերով: Պահանջում ենք դադարեցնել իրավապաշտպանների հետապնդումները և անմիջապես ազատ արձակել անհիմն կերպով ազատազրկվածներին», -ասվում է ՄԱԿ-ի փորձագետների կողմից հրապարակված հայտարարության մեջ:

Նշելով, որ խստորեն անհանգստացած են Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնաճնշումներով' ՄԱԿ-ի փորձագետները ադրբեջանական իշխանություններին հիշեցրել են նաև նրա ստանձնած պարտավորությունները կապված մարդու իրավունքների հետ: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ադրբեջանի ոչ մշտական անդամակցությունը չի համապատասխանում այդ երկրում ազատությունները խեղդելու իշխանությունների քայլերին», -ասվում է ՄԱԿ-ի փորձագետների տարածած հայտարարության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ամենադիտված