Աշխարհի ամենատարեց տղամարդ է ճանաչվել 111-ամյա ճապոնացին
Աշխարհ
Աշխարհում ամենատարեց տղամարդ է ճանաչվել ճապոնացի Սակարի Մոմոին: Գինեսի ռեկորդների գրքի պատվո դիպլոմը երկարակյացին է հանձնվել Տոկիոյի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա բուժվում է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ Մոմոին նշել է, որ իրեն նորմալ է զգում՝ գանգատվելով սոսկ վատ լսողությունից: Նա նաև հավելել է, որ կցանկանար ապրել ևս երկու տարի: Սակարի Մոմոին դարձել է մոլորակի ամենատարեց տղամարդն այն բանից հետո, երբ Նյու Յորքում հունիսի սկզբին մահացել Է նախորդ ռեկորդակիրը՝ ամերիկացի Ալեքսանդր Իմիչը: Նա ճապոնացուց մեծ էր ընդամենը մեկ օրով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել