Ռուսական ընդդիմության ցույցի մասնակիցների մեծ մասը հեռացել է Նովի Արբատից
Ռուսաստան
Ռուսական ընդդիմության կազմակերպած ցույցի մասնակիցների մեծ մասն արդեն հեռացել է Մոսկվայի Նովի Արբատ փողոցից, հայտնում է РИА Новости գործակալության թղթակիցը։
Ցույցի մասնակիցները հեռացել են հատուկ կազմակերպված անցումներով։ Այս պահին ոստիկանության աշխատակիցներն արդեն մաքրել են փողոցը արգելափակոցներից։ Այժմ Նովի Արբատ փողոցում մնացել է քաղաքացիների մի փոքր խումբ։
Կազմակերպիչների կանխատեսմամբ ցույցին պետք է մասնակցեր մոտ 50 հազար մարդ, սակայն, ՌԴ ՆԳՆ տվյալներով, ցույցին մասնակցել է 10 հազար մարդ։ Ցույցի ընթացքում ելույթ են ունեցել մի շարք քաղաքական գործիչներ, քաղաքացիական նախաձեռնությունների ղեկավարներ, լրագրողներ և բլոգերներ, որոնք մասնակցել են մարտի 4-ին կայացած ՌԴ նախագահական ընտրություններին՝ դիտորդի կարգավիճակով։ Նրանք ներկայացրել են այն խախտումներն ու ընտրակեղծիքները, որոնք արձանագրվել են ընտրատեղամասերում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ