Ադրբեջանում շատանում են քաղբանտարկյալների ցուցակի գաղափարը պաշտպանողները
Աշխարհ
«Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական դաշնությունը հանդես է եկել քաղբանտարկյալների միասնական ցուցակ կազմելու օգտին հայտարարությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, հայտարարության հեղինակների կարծիքով՝ ցուցակն անդրադարձնում է իրական պատկերը և այն պատրաստվել է ԵԽԽՎ-ի 2012 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1900 բանաձևում արծարծված չափանիշների հիման վրա: Այդ ցուցակում ընդգրկված են 98 քաղաքական բանտարկյալներ և խղճի դատապարտյալներ:
«Ցավոք Ադրբեջանը քաղբանտարկյալների և խղճի դատապարտյալների թվով վերածվում է աշխարհում ամենաավտորաիտար երկրներից մեկի», -ասվում է հայտարարության մեջ:
Դաշնությունը շարունակում է քիչ հայտնի քաղբանտարկյալների քրեական գործերի մասին տեղեկատավության հավաքագրման աշխատանքները: Ավելի ուշ այդ աշխատանքը ներկայացվելու է քաղբանտարկյալների միասնական ցուցակը պատրաստող Աշխատանքային խմբին:
Դաշնությունը Ադրբեջանի իշխանությանը նաև կոչ է արել շտապ ազատել քաղբանտարկյալներին և պահանջել վերջ դնել քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնաճնշումներին:
Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ երկրում քաղաքական դրդապատճառներով բանտարկյալներ չկան, և որ նրանք բոլորը ձերբակալվել և դատապարտվել են կատարած քրեական հանցագործությունների համար:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել