Ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովն ու նրա կողմնակիցները փորձել են սադրիչ գործողություններ իրականացնել. ՌԴ ոստիկանություն
Ռուսաստան
ՌԴ ոստիկանությունը հայտարարել է, որ ընդդիմադիր գործիչ Սերգեյ Ուդալցովն ու ևս 60 ցուցարար փորձել են սադրիչ գործողություններ իրականացնել Մոսկվայի կենտրոնում։ «Մոտ 60 մարդ՝ Սերգեյ Ուդալցովի գլխավորությամբ, փորձել են սադրանք գործել Արբատի հրապարակի շրջանում՝ անցկացնելով չարտոնված քայլերթ։ Մոսկվայի ոստիկանությունը պարտավոր է կասեցնել նմանատիպ սադրիչ գործողությունները՝ օրենսդրությանը համապատասխան»,– ասված է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի բաժանմունքի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է РИА Новости–ին։
Ինչպես հայտնում են վերոհիշյալ լրատվական գործակալության թղթակիցները, Ուդալցովն ու իր կողմնակիցները ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)