Բաքվում հզոր պայթյուն է տեղի ունեցել
Աշխարհ
Բաքվի շրջանաձև ավտոմայրուղում օգոստոսի 22-ի երեկոյան բենզատար ավտոմեքենայի շրջվելու հետևանքով երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել: Տարածքով անցնող բարձրավոլտ հաղորդալարերը շարքից դուրս են եկել, ինչի հետևանքով պայթել է նաև Բաքվի կեսը սնուցող էլեկտրաենթակայանը: Ամբողջ գիշեր Բաքվի մեծ մասը խավարի մեջ է եղել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ավտոմեքենայի շրջվելու հետևանքով բենզինը տարածվել է 200 մ տրամագծով տարածքով և ուժգին հրդեհ առաջացրել: Միջադեպի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ մեքենաներ, փրկարարներ և շտապ օգնության մեքենաներ: Զոհերի և տուժածների մասին չի հաղորդվում:


















































Ամենադիտված
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել