Իրաքի մզկիթներից մեկում ռազմական գործողությունների հետևանքով 65 մարդ է զոհվել
Աշխարհ
Ռազմական գործողությունները չեն դադարում Իրաքում և օրեցօր ավելի ծայրահեղ բնույթ են ստանում: Հերթական պայթյունն է տեղի է ունեցել Իրաքի հարավային շրջանում գործող սունիական մզկիթում, ինչի հետևանքով ավելի քան 65 քաղաքացի է զոհվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին, զինված անձինք ներխուժել են մզկիթ երեկոյան աղոթքի ժամանակ և կրակ բացել: Վիրավորների մասին տեղեկատվություն առայժմ չի հրապարակվում:
Մզկիթում կատարվածի վերաբերյալ սունի առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ և կատարվածի համար մեղադրել շիա խմբավորման զինյալներին: Սունիները վստահ են, որ հարձակումը վրեժխնդրության հետևանք է: Այս հարձակումից հետո սունիական երկու պատկառելի խորհրդարանական խմբեր, ովքեր մեծ հարգանք և վստահություն են վայելում իրենց նահանգներում, դադարեցրել են իրենց մասնակցությունը բանակցություններին, որոնց նպատակն էր ստեղծել նոր կառավարություն-ներկայացուցչություն: Նախաձեռնությունն Իրաքի նոր վարչապետ Հայդեր Ալ-Աբադինն է, ով փորձում է սունիների և քրդերի միջոցով ստեղծել միություն, որպեսզի կարողանան երկիրը միավորել ընդդեմ «Իսլամական պետության» զինյալների:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին