Ադրբեջանը չի ճանաչում Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունները
Աշխարհ
Պաշտոնական Բաքուն չի ճանաչում Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Բաքուն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Աբխազիայում օգոստոսի 24-ին կայացած նախագահական ընտրությունները:
Նշենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լուրեր.com-ը ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան նախնական տվյալներով հաղթում է Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ընտրողների քվեների 50,57 տոկոսը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին