Բարաք Օբաման ավարտել է երկշաբաթյա արձակուրդը և վերադարձել Վաշինգտոն
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 24-ին վերադարձել է Վաշինգտոն իր երկշաբաթյա արձակուրդից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պետության ղեկավարն այն անցկացրել է ընտանիքի հետ Մարտաս Վինյարդ կղզում, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Մասաչուսեթսի նահանգի ափի մոտ:
Անցած արձակուրդը հանգիստ համարել չի կարելի: Առայժմ հայտնի չէ Օբամայի պլանների մասին արձակուրդից հետո առաջին շաբաթվա համար: Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ օգոստոսի 25-ին նախագահի մոտ տեղի կունենան աշխատանքային հանդիպումներ, իսկ օգոստոսի 26-ին պլանավորված է ուղևորություն Հյուսիսային Կարոլինիա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին