Վրաստանի վարչապետը Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը համարել է «ինտենսիվ և պրագմատիկ»
Վրաստան
Վրաստանի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին Ռուսաստանի նկատմամբ երկրի ղեկավարության վարած քաղաքականությունը համարել է «ինտենսիվ և պրագմատիկ» և նշել է, որ Մոսկվայի կողմից վրացական ապրանքների բռնարգելքի վերականգնում չի սպասում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Դուք գիտեք, որ մեր կողմից մեկ կառուցողական քայլ չէ, որ արվել է, և դրա շնորհիվ մենք ազատորեն իրականացնում ենք մեր արտադրանքի արտահանումը Ռուսաստան: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հնչեցրել է Վրաստանի հետ ազատ առևտրի վերացման հնարավորության գաղափարը, սակայն դա չի նշանակում, թե բռնարգելք կսահմանվի»,- օգոստոսի 24-ին լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին: Ընդհակառակը, նրա խոսքով՝ «խոսքը վերաբերում է այն բանին, որ Ռուսաստանին մատակարարվի ավելի շատ արտադրանք»:
«Դա մեր կառուցողական, պրագմատիկ, ճիշտ և խելամիտ ազգային գաղափարախոսության և քաղաքականության արդյունքն է: Ես ողջունում եմ այն կառուցողական քայլերը, որոնք ձեռնարկվում են Ռուսաստանում: Դա շատ լավ է մեր երկրի համար»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդել է «Նովոստի Գրուզիան»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել