Փիղը «պատանդ» է վերցրել երգչուհուն
Ռուսաստան
Ռուսական «Блестящие» խմբի անդամներից Մարինա Բերեժնայան այս տարի որոշել էր իր արձակուրդն անցկացնել Թաիլանդում։ 10 անմոռանալի օրերի տպավորությունը փոքր–ինչ փչացրել է մի միջադեպ, որը տեղի է ունեցել Բանկոկում զբոսնելու ժամանակ։
Մարինան, ընկերների հետ զբոսնելիս, ցանկացել է լուսանկարվել փղի հետ և դրա համար վճարել է 10 ԱՄՆ դոլար։ Սկզբում փիղը «պարել է», այնուհետև կնճիթով գրկել երգչուհուն և օդ բարձրացրել։ Ընկերները լուսանկարել են Մարինային օդում և արդեն պատրաստվել շարունակել ճանապարհը, սակայն փիղը շարունակել է նրան պահել օդում։ Կենդանու տերը լկտիաբար հայտարարել է, որ փիղը կիջեցնի աղջկան ևս 50 դոլար վճարելու դեպքում միայն։ Մինչ երգչուհու ընկերները պայմանավորվում էին «փրկագնի» շուրջ, Մարինան լուրջ ստրես է ապրել՝ մնալով օդում կախված վիճակում։ Ի վերջո, վճարելով 20 դոլար՝ ընկերներն «ազատ են արձակել» երգչուհուն փղի գերությունից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)