ԵԱՀԿ-ի նախագահը կոչ է արել թույլ չտալ Ուկրաինայի իրադրության հետագա էսկալացում
Աշխարհ
Ուկրաինայում «ճգնաժամի դիվանագիտական լուծմանը նպատակամղված ջանքերի չթուլացման» կոչով է հանդես եկել Եվրակազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրգհալտերը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա այս մասին հայտարարել է Գերմանիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ Բեռլինում բացված ամենամյա խորհրդաժողովում: «Անհրաժեշտ է թույլ չտալ (Ուկրաինայի իրադրության) հետագա էսկալացում»,- ընդգծել է Բուրգհալտերը:
«Պատասխանատվությունը մեզնից պահանջում է նախկինի պես բոլոր ուժերով հանդես գալ խաղաղ լուծման օգտին: Բոլոր մակարդակներով երկխոսությունն առաջ շարժվելու միակ ուղին է»,- նշել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը:
«Ներկայումս մենք Եվրոպայի անվտանգության ճգնաժամ ենք ապրում»,- նշել է Բուրգհալտերը: «Ռուսաստանի և Արևմուտքի միջև օտարացումը, որը տեղի է ունեցել վերջին տարիներին, ինչպես նաև հեռանկարների համատեղ պատկերացման բացակայությունը նպաստեցին ուկրաինական ճգնաժամի ծագմանը»,- կարծում է նա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին