Թուրքերն ու ադրբեջանցիները համատեղ հակահայկական գործողությունների արձանագրություն են ստորագրել
Աշխարհ
Թուրքիայի, այսպես կոչված, Հայկական պնդումների դեմ միջագային միությունը (ASIMDER, Իգդիր) և Ադրբեջանի մշակույթի և ձեռնարկատերերի Վիեննայի միությունը համատեղ հակահայկական գործողություններ կատարելու մասին «Ուժի միասնությունը շարժման մեջ է» կոչված արձանագրություն են ստորագրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական SalamNews լրատվական գործակալությանը հայտնել է ASIMDER-ի առաջնորդ Գյոքսալ Գյուլբեյը:
«Մենք ցանկանում ենք արձանագրություն ստորագրել նաև թուրքական ասոցիացիների հետ և թյուրքական լոբբի ստեղծել աշխարհում: Հայկական պնդումների հայտնաբերման գծով աշխատանքներն անդրադարձվելու են Ավստրիայում հրատարակվող «Մեր ձայնը» թերթում», -ասել է թուրք ազգայնականը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին