ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը պետք է անմիջական մասնակցություն ունենան ԼՂ հակամարտության կարգավորմանը. Մեթյու Բրայզա
Աշխարհ
Միացյալ Նահանգները պետք է մեծացնեն իրենց քաղաքական ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում առաջընթաց գրանցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Вестник Кавказа կայքի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան: Վերջինս համոզմունք է հայտնել, որ խաղաղության հասնելու համար տարվող բանակցություններին իրենց անմիջական մասնակցությունը պետք է ցուցաբերեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերին:
Բրայզան նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որոնք միաժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են, պատասխանատվություն են կրում բանակցային գործընթացում փոխզիջման հասնելու գործում, ինչն էլ կարող է հանգեցնել ԼՂ հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ ընդունած բանաձևերի կիրառմանը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին