Կիևը և Բեռլինը քննարկել են Գերագույն ռադայի արձակման և Մինսկում կայանալիք բանակցությունների հարցերը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ուկրաինայի խորհրդարանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման որոշումը, ինչպես նաև Մինսկում Եվրամիության, Մաքսային միության և Ուկրաինայի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման հարցը, հաղորդվում է Ուկրաինայի նախագահի կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Պորոշենկոն նախօրյակին հայտարարել է, որ որոշում է կայացրել Ուկրաինայի Գերագույն ռադայի արձակման մասին: Նա նաև հայտարարել է, որ նոր խորհրդարանի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 26-ին:
«Զրուցակիցներն առանձին քննարկել են Գերագույն ռադայի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին՝ նախագահի որոշումը: Կողմերը համաձայնվել են, որ դա քայլ է ուկրաինական քաղաքացիական հասարակության ակնկալիքներին ընդառաջ, ինչպես նաև Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղիով»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել