Յակուտիայում տեղի է ունեցել երկու երկրաշարժ
Աշխարհ
Յակուտիայի Աբիյսկի շրջանում օգոստոսի 26-ի առավոտյան տեղի է ունեցել երկու երկրաշարժ: Առաջին ցնցումն ունեցել է 4,5 մագնիտուդ, երկրորդը, որը գրանցվել է մեկուկես ժամ հետո, 4,9 մագնիտուդ: Հարվածի հաշվարկային ուժը հասել է 5,5 բալի, հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Աբիյսկի շրջանում ապրում է ավելի քան 4 հազար մարդ: ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության Սախայի Հանրապետության (Յակուտիայի) գլխավոր վարչության տվյալներով՝ շրջանի բնակավայրերից ոչ մեկում երկրաշարժերը չեն զգացվել, զոհեր և ավերածություններ չկան, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին