4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արևմուտքում
Իրան
Իրանի արևմուտքում օգոստոսի 26-ի առավոտյան տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրակեղևի տատանումները, ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, գրանցվել են Թեհրանի համալսարանի սեյսմագրական կենտրոնի կողմից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Մուրմուրի բնակավայրում, որը գտնվում է երկրի արևմուտքի Իլամի նահանգում: Այս պահին ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ