Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան «Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց «Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը 

Հունաստանի խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը հետաձգվել է մեկ շաբաթով

Աշխարհ

Հունաստանի խորհրդարանը հետաձգել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման հարցը: Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիունի նախաձեռնությամբ օրինագծի քննարկումը դուրս է եկել խորհրդարանի այս շաբաթվա օրակարգից՝ պատճառաբանությամբ, որ կան տեխնիկական որոշ խնդիրներ, որոնք հարթելուց հետո միայն հնարավոր կլինի օրինագիծը ներկայացնել խորհրդարանականների դատին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում տպագրվող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանը նշում է, որ ամենայն հավանականությամբ օրինագիծը կդրվի քննարկման մեկ շաբաթից: Մինչ այդ, այսօր նախատեսված է Հունաստանի վարչապետի ու փոխվարչապետի հանդիպումը, ովքեր պետք է քննարկեն օրինագիծն ու փորձեն հասկանալ տարակարծությունների պատճառը, մեղմեն դրանք ու օրինագծի շտկված տարբերակը ներկայացնեն խորհրդարանի քննարկմանը:

Հռիփսիմե Հարությունյանի փոխանցմամբ, այս հարցում շատ ակտիվ է նաև տեղի հայ համայնքը: Դեռևս օրինագծի ներկայացումից 7 ամիս առաջ համայնքի ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել խորհրդարանում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, անցկացրել քննարկումներ: «Բազմաթիվ խորհրդարանականներ դրական վերաբերմունք ունեն և կարծում են, որ ինչպես հրեական ցեղասպանության, այնպես էլ հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի: Վերջին պահին արդարադատության նախարարն օրինագծի քննարկումը հետաձգեց՝ պատճառաբանությամբ, որ խոսքի ազատության և սահմանափակման առնչությամբ հնչել են որոշ տարակարծություններ և այդ խոչընդոտներից հետո միայն օրինագիծը կքննարկվի»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հայ համայնքը լուրջ աշխատանք է կատարում՝ հենվելով այն փաստի վրա, որ Հունաստանի խորհրդարանը 1996թ. ճանաչել և դատապարտել է 1915թ. Հայոց ցեղասպանությունն ու այն ընդունել հիշատակի օր:

«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հունաստանի կառավարության նախաձեռնությամբ երկրի երեք մեծ քաղաքներում կազմակերպվում են հիշատակի ոգեկոչման արարողություններ: Հետևաբար, այս ամենը հաշվի առնելով, պետք է նաև քրեականացվի ցեղասպանության ժխտումը, ինչպես դա արվում է Հոլոքոսթի պարագայում»,- ասաց Հռիփսիմե Հարությունյանը՝ հավելելով, որ համայնքում լիահույս են, որ արդարությունն ու բարոյականությունը պետք է հաղթանակեն, և մեկ շաբաթից խորհրդարանականները պետք է ընդունեն օրինագիծը: Հարությունյանի խոսքով, համայնքում ուշադրությամբ հետևում են բոլոր զարգացումներին և անմիջապես արձագանքում:

Օգոստոսի 22-ին Հունաստանի խորհրդարանի օրակարգ էր բերվել ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի նախագիծը: Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուն հայտարարել էր, որ «Այլատյացության դեմ» օրենքում ավելացվել է Պոնտոսի հույների, հայերի և Փոքր Ասիայի ցեղասպանությունների հերքումը քրեականացնելու վերաբերյալ հոդված:

«Օրինագծի վերջնական տարբերակի համաձայն, Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների հերքումը հանցագործություն կհամարվի: Բացի այդ, կքրեականացվի նաև հունական և միջազգային դատարանների վճիռներով ընդունված ցեղասպանությունների հերքումը», -ասել է հույն նախարարը:

Օրինագիծը Հունաստանի խորհրդարանում պետք է քննարկվեր օգոստոսի 26-27-ին տեղի ունենալիք նիստում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ամենադիտված