Մինսկում սկսվել է Պորոշենկոյի և Էշթոնի հանդիպումը
Աշխարհ
Բելառուսի մայրաքաղաքում սկսվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումն արտաքին քաղաքականության եվրահանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:
«Սկսվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրաստիճան ներկայացուցիչ Ք. Էշթոնի հետ»,- գրված է Twitter-ում Ուկրաինայի նախագահի վարչակազմի միկրոբլոգում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Սպասվում է, որ Պորոշենկոն Մինսկում բանակցություններ կվարի Մաքսային միության նախագահներ Վլադիմիր Պուտինի, Նուրսուլթան Նազարբաևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայի հարավ-արևելքի իրադրության կարգավորման հարցի շուրջը, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին