«Գազայի հատվածում հրդադարն ուժի մեջ կմտնի 20:00-ից». Մահմուդ Աբբաս
Աշխարհ
Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ կմտնի տեղի ժամանակով 19:00-ից՝ (Երևանի ժամանակով՝ 20:00-ից):«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ' այդ մասին Ռամալլահում հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը:
«Մենք արձագանքեցինք վերջնական և համապարփակ հրադադարի հաստատման Եգիպտոսի առաջարկին, որը կսկսվի Կահիրեի ժամանակով 19:00-ից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' տեղեկացրել է Աբբասը:
Իսրայելական կողմը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանում այդ հայտարարությունը: Միաժամանակ, եգիպտական հեռուստատեսությունն արդեն հաստատել է, որ «Համաս» խմբավորումը և Իսրայելը համաձայնեցրել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին