Պուտինը Պորոշենկոյի հետ կայացած բանակցությունները գնահատել է որպես դրական
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է համարել ուկրաինացի պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած բանակցությունները: «Ամեն ինչ գնահատում ենք դրականորեն»,- ասել է Պուտինը լրագրողներին՝ ամփոփելով Մինսկում կայացած հանդիպման արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Պետության ղեկավարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումն օգտակար էր:
«Ես իրոք չգիտեմ, թե դա ինչով կվերջանա: Բայց, համենայն դեպս, մենք հնարավորություն ունեցանք մեկ անգամ ևս ձևակերպելու մեր մտահոգությունները, և մենք համաձայնության եկանք, որ կինտենսիվացնենք եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը՝ Ռուսաստան-Ուկրաինա-Եվրամիություն կազմով և կջանանք մինչև սեպտեմբերի 12-ը ձևակերպել, եթե կարողանանք, առաջարկությունները»,- ասել է նախագահը, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին