Մալայզիայի իշխանությունները որոշել են կրկին զննել Boeing-ի կործանման վայրը
Աշխարհ
Մալայզիայի իշխանությունները մտադրվել են, որ կրկին փորձագետներ ուղարկեն Դոնեցկի մարզ` Boeing-ի կործանման վայր: Ինչպես գրել է New Straits Times-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Հիշամուդդին Հուսեյնին, դա, մասնավորապես, անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի արագացվի ավիաաղետի զոհերի նույնականացման գործընթացը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ողբերգության զոհերի ճանաչումը բավականին բարդ գործընթաց է, երկրի կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է՝ զոհվածների մարմինները հայրենիք հասցնելու համար»,- հայտարարել է Հուսյենը: Զինվորական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ իշխանությունները մտադիր են շարունակել մալայզիացիների աճյունների որոնումները:
Մալայզիական ավիագծերի Boeing-777-ն Ուկրաինայի արևելքում աղետի է ենթարկվել հուլիսի 17-ին: Հանրանավում եղել է 298 մարդ, նրանցից 193-ը եղել են Նիդեռլանդների քաղաքացիներ, 43-ը՝ Մալայզիայի բնակիչներ: Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել: Ավիաաղետի վայրից Նիդեռլանդներ է տարվել 228 մարդու աճյուն: Երկու ինքնաթիռներ Քուալա Լումպուր են հասցրել 23 մարդու դի: Եվս մեկ ինքնաթիռ՝ աճյուններով, ինչպես սպասվում է, Մալայզիա կժամանի օգոստոսի 30-ին:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին