Ֆրանսիայում մեղադրանքներ են առաջադրվել ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդին
Աշխարհ
Ֆրանսիայի իրավապահ մարմինները մեղադրանքներ են առաջադրել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հաղորդել է France-Presse գործակալությանը:
Վերջինիս տվյալներով՝ ԱՄՀ-ի ղեկավարը մտադիր չէ պաշտոնաթող լինել:
«Ես Վաշինգտոն եմ վերադառնում այսօր օրվա երկրորդ կեսին»,- մեջբերում է AFP-ն Լագարդին:
Խոսքը վերաբերում է այսպես կոչված «Տապիի գործին»՝ վաղեմի դատավեճին ֆրանսիացի գործարար Բեռնար Տապիի և «Լիոնյան վարկ» բանկի միջև: Քրիստին Լագարդը դարձել է այս գործի հանգուցային ֆիգուրանտներից մեկը և արդեն բազմիցս ցուցմունքներ է տվել Ֆրանսիայի Հանրապետական դատարանում: Ըստ առկա տեղեկատվության՝ ԱՄՀ-ի՝ հետաքննության ենթակա ղեկավարին այժմ առաջադրվում է «հանցավոր անփութության» մեղադրանք, հաղորդել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին